Արթուր Ալեքսանյանն՝ աշխարհի քառակի չեմպիոն


22:57 , 12 սեպտեմբեր, 2022

Բելգրադում ընթացող հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն։ Ալեքսանյանը եզրափակչում հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին։

Հայաստանցի ըմբիշն, այսպիսով, աշխարհի քառակի չեմպիոն է։