Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը


10:23 , 12 սեպտեմբեր, 2022
Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։
Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին։Այս մասին տեղեկանում ենք թատրոնի 
ֆեյսբուքյան էջից։