24 ժամ անդադար աշխատող գերմանական այս գործարանը հիմա աշխատում է ընդհատումներով. սա հակառուսական պատժամիջոցների հակառակ երեսն է, որի մասին քիչ է խոսվում


14:13 , 10 սեպտեմբեր, 2022

Սա Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղակայված քիմիական ամենախոշոր գործարաններից է։ Մինչեւ Ռուսաստանի հետ էներգետիկ պատերազմը եւ գազի գների թռիչքը, աշխատում էր օրը 24 ժամ ու ամբողջ ծավալով։ Առաջին նկարում պատկերված է ծխածածկ քիմիական հսկան, որտեղ արտադրվում է կենցաղային քիմիա` լվացքի փոշի, մաքրման նյութեր։ Նման գործարանների համար, որոնք Գերմանիայի քիմիական արդյունաբերության ֆլագմաններն են, սկսվել են շատ դժվար ժամանակներ։ Այժմ գործարանը (երկրորդ նկարում) աշխատում է ընդհատումներով, վեր խոյացող աշտարակներից միայն մեկից կամ երկուսից է ծուխ բարձրանում։ Պատճառը հայտնի է, գազի գինը տատանվում է 2000-3000 եվրոյի միջակայքում։ Այժմ Գերմանիայի տնտեսությունը միանգամից մի քանի հարված է ստանում, գազի գինը եւ՛ բարձր է, եւ՛ ոչ կայուն, որը կտրուկ իջեցնում է շահույթի հնարավորությունն ու կանխատեսելիությունը։ Վատանում է նաեւ սոցիալական իրավիճակը։ Արդեն խոսվում է հոսանքի սակագինը մինչեւ 40-45% բարձրացնելու հնարավորության մասին, գազի սակագինը եւս բարձրանալու է։ Սա հակառուսական պատժամիջոցների հակառակ երեսն է, որի մասին քիչ է խոսվում, բայց հասարակ մարդկանց ու բիզնեսի վրա արդեն իսկ բավականին ցավոտ է անդրադառնում։

Возможно, это изображение небоВозможно, это изображение на открытом воздухе