Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, պատասխան գործողություններով կրակը լռեցվել է․ ՊՆ


10:59 , 8 սեպտեմբեր, 2022
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
Հայկական կողմից կորուստներ չկան: