Հայտնի է, թե որքան բաց կթողնի Բենզեման վնասվածքի պատճառով


00:06 , 8 սեպտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել։ Ֆրանսիացին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Սելթիկի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերին։

Ինչպես հայտնում է Marca-ն, Բենզեման բաց կթողնի «Մալյորկայի», «Լայպցիգի» և «Ատլետիկոյի» հետ խաղերը, ինչպես նաև սեպտեմբերի վերջին նախատեսված Ֆրանսիայի հավաքականի հանդիպումները։

Նշվում է, որ Բենզեման կարող է շարք վերադառնալ հոկտեմբերի 2-ին՝ «Օսասունայի» հետ խաղում։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման Լա լիգայում անցկացրած 4 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։