Չեխիան ստացել է կորոնավիրուսի նոր շտամերի դեմ պատվաստանյութ


21:17 , 7 սեպտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Չեխիա են ժամանել կորոնավիրուսի նոր շտամերով վարակվելուց պաշտպանող պատվաստանյութերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության ազգային նախարարության մամուլի քարտուղար Օնդրեյ Յակոբը։

«Նոր պատվաստանյութեր արդեն կան Չեխիայում»,- ասել է նա։

 Առաջին փուլում՝ սեպտեմբերի 8-ին, պատվաստումները կիրականացնի Պրահայի Ֆակուլտետի Թոմայեր հիվանդանոցը, որը ստացել է դեղամիջոցի 2800 դեղաչափ։