Մարդն իր գործով է զբաղվում, ի՞նչ եք ուզում. Վահան Քերոբյանը՝ Հայկ Մարությանի մոնո-ներկայացման մասին


17:03 , 7 սեպտեմբեր, 2022

Tert.am-ը գրում է․

Մարդն իր գործով է զբաղվում, ինչ եք ուզում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մոնո-ներկայացմանը: 

«Ինքն իր ամբողջ մասնագիտական գործունեությունն այդտեղ է անցկացրել»,-ասաց նա:

Քերոբյանը հավելեց նաև, որ ինքը Հայկ Մարությանի ներկայացումը դիտելու համար տոմս չի գնել:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը հայտնել է նոր մոնոներկայացմամբ հանդես գալու մասին։ Ներկայացումը կոչվում է «Քաղաքապետը»։