Սիրուշոն պատասխանել է հետևորդների հարցերին, թե ինչպես է ծննդաբերությունից հետո արագ նիհարել, ով է օգնում երեխաներին խնամելիս և այլ հարցերի


18:04 , 5 սեպտեմբեր, 2022

Սիրուշոն ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրած հարցերից մեկին, որը վերաբերում էր վերջինիս դայակ ունենալուն պատասխանել է, որ վերջին տարիների ընթացքում ունեցել է դայակ, ով եկել է տուն երեխաների դպրոցից վերադառնալուց հետո, որպեսզի օգներ նրանց։

Нет описания.

Այսօր մենք պետք է փոխենք մեր երեխաների դայակի ժամերը, քանի որ մենք ունենք Զաբելլին։ Ես դայակ չունեի Զաբելլի առաջին երկու ամիսներին և առաջին 8 ամիսներին, երբ Ռոբն էր ծնվել, քանի որ դա այն շրջանն է, երբ սիրում եմ ես ինքս զբաղվել երեխաների հետ կապված ամեն ինչով։Իմ ամուսինը շատ ներառվող հայր է, և տատիկ-պապիկները նույնպես շատ են օգնում մեզ։

Հետևորդները երգչուհուց հետաքրքրվել են նաև, թե ինչպես է կարողացել այդքան շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Սիրուշոն պատասխանել է, որ կարողացել է արագ նիհարել շնորհիվ բալանսավորված սննդի։ Երգչուհին ուտում է միայն առողջ սնունդ, օրական խմում է 2-3լ ջուր և չի օգտագործում քաղցրավենիք։ 

Սիրուշոն ավելացրել է նաև, որ այնուամենայնիվ դեռ պետք է ազատվի ևս 5 կգ քաշից։