ԱԻՆ կապիտան է զոհվել․ մանրամասներ


18:42 , 2 սեպտեմբեր, 2022

Auroranews.am-ը գրում է․

Auroranews-ի հավաստի տեղեկություններով՝ օրեր առաջ ԱԻՆ փրկարար է զոհվել։ Ըստ մեր ձեռքի տակ եղած տվյալների՝ պատճառն աշխատանքի ընթացքում ստացած այրվածքներն են։

«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին, երբ  Սպիտակ քաղաքի աղբավայրի մոտակայքում գտնվող անգարում հրդեհ է եղել։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ կապիտան Կարեն Խառատյանը այրվածքներ է ստացել, որից հետո տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ցավոք սրտի նրա կյանքը փրկել չի հաջողվել և օգոստոսի 31-ին  Այրվածքաբանության ազգային կենտրոնում գրանցվել է մահը»,- Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։