Իսպանիայում ամառվա ընթացքում շոգից ավելի քան 4600 մարդ է մահացել


00:10 , 2 սեպտեմբեր, 2022

Panorama.am-ը գրում է.

Իսպանիայում այս ամառ ավելի քան 4,6 հազար մարդ մահացել է շոգից։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր՝ էքստրեմալ շոգը, որը գրանցվել էր հուլիսին Իսպանիայում, 2064 մարդու մահվան պատճառ է դարձել:

Կառլոս 3րդի անվան առողջապահության ինստիտուտի մշտադիտարկման համաձայն ՝ ընդհանուր առմամբ հունիսի 1-ից օգոստոսի 30-ը շոգից մահացել է 4655 մարդ։ Մեծ թվով մարդիկ մահացել են հուլիսին  (2223 դեպք) և օգոստոսին (1602 դեպք)։

Հուլիսին և օգոստոսի սկզբին ամբողջ Իսպանիայում օդի ջերմաստիճանը եղել է 38-40 աստիճանի սահմաններում: