Պաշտոնական․ Բարսելոնան խզեց պայմանագիրը Բրեյթուեյթի հետ


20:35 , 1 սեպտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» հայտարարել է թիմի հարձակվող Մարտին Բրեյթուեյթի հետ պայամանագիրը խզելու մասին։

Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Ակումբն ու ֆուտբոլիստը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Հաղորդվում է, որ դանիացի հարձակվողը կարիերան կշարունակի կատալոնական մեկ այլ թիմում՝ «Էսպանյոլում»։

Ֆուտբոլիստը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։