Մակրոնը գաղտնի խնդրանքով դիմել է Իրանի նախագահին


18:59 , 31 օգոստոս, 2022

News.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրանցի գործընկեր Իբրահիմ Ռաիսիին խնդրել է միջնորդ դառնալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում։ Ֆրանսիայի ղեկավարի այս գաղտնի խնդրանքի մասին պատմել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մոհամեդ Ջամշիդին, փոխանցում ISNA թերթը։

Նրա խոսքով՝ մի շարք խորհրդակցություններից հետո Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է ուղարկվել՝ Իրանի նախագահի խաղաղ նախաձեռնությունները փոխանցելու համար։