Հայկական Ֆեյսբուքը քննարկում է գիշերը Արաբկիրում տեղի ունեցած պայթյունը. ինչ են հայտնում ԱԻՆ-ից


11:04 , 31 օգոստոս, 2022

Auroranews.am-ը գրում է․

Այսօր Արաբկիր վարչական շրջանից պայթյունի ձայներ են լսվել: AuroraNews.am-ի հետ զրույցում ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, որ 911 թեժ գծին այդ բովանդակությամբ ստացվել է երկու զանգ:

«Տեղեկատվությունը փոխանցել ենք Ոստիկանություն և ԱԱԾ»,- մեզ հետ զրույցում ասել է Կոստանյանը։

Իր խոսքով՝ այս պահին այլ տեղեկատվություն չկա: