Armsport.am-ը գրում է.
«Ռոման» պատրաստվում է պայմանագիր կնքել «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Մեդի Կամարայի հետ, հայտնում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա գվինեացին մոտ ժամանակներս բուժզննում կանցնի Հռոմում։
Հռոմեական ակումբը կվարձակալի կիսապաշտպանին 1,2 միլիոն եվրոյով՝ 12 միլիոնով ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Նախորդ մրցաշրջանում Կամարան «Օլիմպիակոսի» կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը հունական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը։