ՄՅՈւ-ն հայտարարեց նոր տրանսֆերի մասին


19:00 , 30 օգոստոս, 2022

Armsport.am-ը գրում է.

«Այաքսի» կիսապաշտպան Անտոնին կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Երկու ակումբներն էլ հաստատել են 22-ամյա վինգերի տրանսֆերը։

Գործարքը կկազմի 95 միլիոն եվրո, եւս հինգ միլիոնը նախատեսված է որպես բոնուս։

Մոտ ժամանակներս բրազիլացին բուժզննում կանցնի և մինչև 2027 թվականը պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Ֆուտբոլիստն «Այաքսում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 82 հանդիպում և դարձել 24 գոլի հեղինակ։