Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել Բորուսիայի պաշտպանին


17:12 , 30 օգոստոս, 2022

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնան» ակտիվորեն աշխատում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Թոմ Մյունյերի տրանսֆերի վրա։

Բելգիացին առաջնահերթ տարբերակ է կատալոնացիների համար՝ որպես պաշտպանության աջ եզրի ուժեղացում։

Մյունյեն պատրաստ է տեղափոխվել Իսպանիա և արդեն տեղեկացրել է «Բորուսիային», որ կցանկանար պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։