Ժերար Պիկեի նոր ընկերուհին հղի է. ԶԼՄ


19:43 , 25 օգոստոս, 2022

Lurer.com-ը գրում է.

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, ում երկարամյա հարաբերությունները երգչուհի Շակիրայի հետ վերջերս ավարտվեցին, կարող է կրկին հայր դառնալ։ Ինչպես հայտնում է Marca-ն՝ վկայակոչելով մի շարք լրատվամիջոցների, մարզիկի նոր սիրելին՝ 23-ամյա Կլարա Չիան, երեխայի է սպասում։

Հրապարակումն ընդգծում է, որ այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա, և այն հիմնված է բացառապես ասեկոսեների վրա։ Իր հերթին, խոսակցություններ են ծագել Պիկեի և Կլարայի համատեղ լուսանկարի հրապարակումից հետո՝ իրենց ընկերների հարսանիքի ժամանակ։ Շատերին շփոթեցրել է կիպ զգեստ կրած աղջկա կազմվածքը։

«Դուք կարող եք տեսնել նրա որովայնը: Նա բարեկազմ աղջիկ է, բայց փոր ունի»,- ասել է հայտնի հեռուստահաղորդավար Ռաուլ դե Մոլինան իր El gordo y la flaca շոուում։

Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա Պիկեի համար դա կլինի երրորդ երեխան։ Շակիրայի հետ հարաբերություններում, որոնք, ի դեպ, երբեք չեն օրինականացվել, նա երկու անգամ հայր է դարձել. մինչև վերջերս զույգը միասին մեծացնում էր իրենց որդիներին՝ Միլանին և Սաշային։