Սկեսուրս իբր լավություն է արել․․․ Մարիամ Մելիքյանը կրկին հեգնական տոնով է խոսել սկեսուրի մասին


19:14 , 23 օգոստոս, 2022

Starnews.am-ը գրում է․

Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը կրկին հեգնական տոնով է խոսել իր սկեսուրի մասին։ Նա օրերս ինստագրամյան սթորիներ է հրապարակել, որոնցում պատմել է, որ արթնացել է սկեսուրի զանգից, քանի որ վերջինս իր համար հյուրասիրություն էր կազմակերպել։

Մարիամն ակնհայտորեն ցույց էր տվել, որ սկեսուրի զանգն իրեն դուր չէր եկել․ «Սկեսուրս իբր լավություն ա արել, զանգել ու հանել ա քնից։ «Մերսի» շատ, մամ ջան»,-հեգնական ձևով նշել էր դերասանուհին։

Հավելենք, որ Մարիամը հաճախ է ինստագրամյան էջում հարց ու պատասխան կազմակերպում։ Դերասանուհին դրա շրջանակներում  խոսել էր այն մասին, որ եղել են դեպքեր, երբ վիճել է սկեսուրի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: