Օբամեյանգը որոշել է փոխել ակումբային գրանցումը


15:56 , 23 օգոստոս, 2022

Armsport.am-ը գրում է․

Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին հեռանալ «Բարսելոնայից»:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, աֆրիկացի ֆուտբոլիստը որոշել է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել «Արսենալում»:

Օբամեյանգի նոր ակումբը կարող է լինել Լոնդոնի «Չելսին»: Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «արիստոկրատների» մարզիչ Թոմաս Տուխելը։

Հիշեցնենք, որ Պյեր-Էմերիկը «Բարսելոնային» է միացել այս տարվա հունվարին։ Կատալոնական գրանդի կազմում նա անցկացրել է 24 հանդիպում՝ խփելով 13 գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում: