«Սուրմալուի» ողբերգական պայթյունից 10 օր անց «Փեթակը» այսօր բացվեց


14:20 , 23 օգոստոս, 2022

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից 10 օր անց այսօր՝ օգոստոսի 23–ին, բացվել է առեւտրի կենտրոնին հարակից «Փեթակը»։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի առեւտրականները երեկվանից պահանջում էին բացել առեւտրի կենտրոնը, պնդելով, որ սեպտեմբերի 1–ին ընդառաջ տնտեսվարողները մեծ վնասներ են կրում։ Ավելին՝ նրանց չէր ներկայացվում հիմնավոր պատճառ, թե ինչու է «Փեթակ» առեւտրի կենտրոնը փակ պահվում։

Նշենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետևանքով կա 16 զոհ, որոնվում է մեկ անհետ կորած քաղաքացի։