Մեծ Բրիտանիայում ավելի քան 45.000 երկաթուղային աշխատողներ գործադուլ են հայտարարել


17:56 , 20 օգոստոս, 2022

Մեծ Բրիտանիայում այսօր ավելի քան 45.000 երկաթուղային աշխատողներ կրկին գործադուլ են հայտարարել, ինչը լուրջ հարված է հասցրել երկրի երկաթուղային ցանցին:

Հիշեցնենք, որ գործադուլ էր կազմակերպվել նաև օգոստոսի 18-ին, իսկ երեկ երկաթուղայիններին միացել էին Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները և մայրաքաղաքի ավտոբուսների վարորդները:

Գործադուլների պատճառը աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը սառեցնելու և նրանց մի մասին աշխատանքից հեռացնելու, աշխատանքային օրվա տևողությունը երկարացնելու, անվտանգության ստուգումները կրճատելու վերաբերյալ ընկերությունների որոշումների հետ աշխատակիցների անհամաձայնությունն է: