Գրեթե նույն մարդիկ, ովքեր Արծվաշենից, Շահումյանից հայության դուրսբերման համար մեղադրել տարբեր անձանց, այսօր հենց իրենք էլ դուրս են բերում Բերձորի և Աղավնոյի բնակչությանը


15:55 , 20 օգոստոս, 2022
Արծվաշենից, Շահումյանից, Ուտիքի և Արցախի Հայկական այլ բնակավայրերից հայության դուրսբերումը, (տեղահանումը) ազգությամբ հայ մեղավորներ չէ՞ ուներ (ունի), ովքեր կազմակերպել էին հայության "անվտանգ" դուրս գալն այդ բնակավայրերից.
Այս մասին տարիներով խոսվել է հասարակության շրջանում. Մեղավորներ են կարգվել օրինակ էլ Վազգեն Սարգսյանը, էլ Յուրի Խաչատուրովը, էլ Շահեն Մեղրյանը, էլ Սասուն Միքայելյանը (ասվում էր, որ վերջինս դուրս է բերել Չարդախլուի հայությանը)։ Այս թեզերը տարիներով հերթապահ կերպով բորբոքում էին հատկապես վասակապաշտ "ազգային դաշտի" ներկայացուցիչները, որպեսզի թիրախավորեին Վազգեն Սարգսյանին, Յուրի Խաչատուրովին, Շահեն Մեղրյանին։
Բայց ճակատագրի հեգնանքով, գրեթե նույն մարդիկ, ովքեր սիրել են մեղադրել վերոնշված անձանց, այսօր հենց իրենք էլ դուրս են բերում Բերձորի և Աղավնոյի բնակչությանը։
Հ.Գ.
Հուսով եմ մարդ չի գտնվի, որ կհարցնի, բա որ հանձնում ա, թողենք թուրքը գա կոտորի՞։
Խի եմ հույսով, որովհետև հարցնողը բնականաբար գիտի, որ ես գիտեմ, որ հանձնում ա։
Պարզապես գրառումն ա ուրիշ բանի մասին՝ ճակատագրի հեգնանքի։