Ուսումնավարժական հրաձգություն է. Մեղրիի համայնքապետարանը հորդորում է կրակոցների ձայներ լսելու դեպքում խուճապ չառաջացնել


18:14 , 19 օգոստոս, 2022

Մեղրիի համայնքապետարանը տեղեկացնում է իր բնակիչներին, որ մինչև օգոստոսի 31-ը, ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում տեղի է ունենալու ուսումնավարժական հրաձգություն:

«Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,-ասված է հաղորդագրության մեջ: