Ռուսների ապտակը՝ Նիկոլին


16:52 , 19 օգոստոս, 2022
Բավական մեծ աղմուկ է բարձրացել՝ կապված ադրբեջանցի լրագրողի՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հայաբնակ Բերձորում ու Աղավնոյում հայտնվելու փաստի հետ, իսկ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։

Առաջին հարցը,որ առաջ է գալիս՝ այս դեպքի հետ կապված, թեևս այն է, թե ի՞նչ ուղերձ է իր մեջ պարունակում այս դեպքը, արդյոք սա ռուսների կողմից Նիկոլին ուղղված հստակ նախազգուշացում չէ՞:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ կողմից ստացված դիվանագիտական նոտային արձագանքելու են սահմանված կարգով: Իր հերթին ռուսական կողմը հայտարարել է, որ ակնկալում է՝ Երևանը կպատասխանի ՌԴ դեսպանատան համապատասխան նոտային՝ միաժամանակ տեղեկացնելով,որ կառուցողական զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ ԱԳՆ ղեկավարության միջև:

Այպիսոսվ՝ ադրբեջանցի լրագրողի շրջայցը Արցախի հայկական բնակավայրեր տեղի է ունենում մի փուլում, երբ հայ-ռուսական հարաբեությունները լարվում են, ինչը չի կարող կոնկրետ եզրակացությունների տեղիք չտալ:

Իսկ մեսիջը, ըստ էության, մեկն է՝ Արցախի մնացյալ հատվածի հայկականության երաշխիք կարող են լինել առաջին հերթին ռուս-հայկական փոխվստահելի, շիտակ հարաբերությունները, իսկ հակառակի դեպքում թուրքաբնակ կարող է դառնալ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը:

Ազգային ողբերգությունը, սակայն, տվյալ պարագայում այն է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որն անձամբ է սադրում ռուսներին՝ դրդլով նրանց ոտնահարել ոչ միայն հայկական,այլև նույնիսկ սեփական շահերը: Նիկոլն երազում է Հայաստանը թուրքաբնակ վիլայեթի վերածելու մասին, իսկ դրան հասնելու ամենաուղիղ ճանապարհը հայ-ռուսական հարաբերությունները փչացնելն ու Արցախը կործանելն է: