Նիկոլի «փաստարկները» վկայում են, որ ոչ մի հիմնավոր քննություն այդ ուղղությամբ չի իրականացվել, այլ որոշում է ընդունվել «ջրել թեման»


14:49 , 18 օգոստոս, 2022
Օգուստոսի 18-ի Կառավարության նիստում ազգի ու աշխարհի հետ կիսվելով իր մտորումներով՝ ինքն իրեն օպերատիվ դեդեկտիվ երևակայած Նիկոլը, մեկնաբանելով Սուրմալուի ողբերգությունն ու խոսակցության թեմա դարձնելով դրա հնարավոր պատճառները, ցուցաբերել է «բացառիկ տրամաբանություն» ու հայտարարել, որ քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան, հետևաբար՝ տեղի ուենցածն ահամբեկչություն չէ: Նիկոլը նաև տեղեկացրել է, որ դեռևս լիբանանյան դեպքերից հետո էր հանձնարարել համապատասխան գերատեսչություններին հավաքել տեղեկատվություն բոլոր այն օբյեկտների, ընկերությւոնների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ իրերի հետ՝ միաժամանակ հանձնարարական տալով ՊՎԾ պետին՝ ուսումնասիրություն իրականացնել և զեկուցել, թե ինչպես է կատարվել իր տված հանձնարարականը։

Սա այն դեպքն է, երբ իսկապես խոսքերն ավելորդ են, մեկնաբանությունները՝ ոչ տեղին, առանց խոսքեր էլ ամեն բան պարզ է ու հասկանալի: Մեղքը ՊՎԾ ու մյուս գերատեսչությունների պետերի վզով անող Նիկոլը, միանգամից ու խիստ անհամոզիչ փաստարկների ուժով փակելով տեռորի թեման, իրականում առաջ է բերում հիմնավոր կասկածներ առ այն, որ տեղի ունեցածը հենց տեռոր է եղել՝ չնայած Քյարամյան Արգիշտիի ձեռքի տակ եղած «փաստերին»:

Մյուս կողմից՝ Նիկոլի «փաստարկները» վկայում են, որ ոչ մի հիմնավոր քննություն այդ ուղղությամբ չի իրականացվել, այլ ապրիորի որոշում է ընդունվել վայրկենապես «ջրել թեման»՝ «կրակի վրա յուղ չլցնելու» համար՝ նկատի ունենալով նաև սպասվելիք քաղաքական թեժ սեզոնի գործոնը:

Ոչ ոք, իհարկե, չի պնդում, որ կատարվածն իսկապես ահաբեչություն է եղել, բայց երբ «երկրի ղեկավար» կոչեցյալը փորձում է մարդկանց ինչ-որ բանում համոզել, ապա դա պետք է անի գոնե այնպես, որ իր խոսքն իր իսկ դեմ չաշխատի, այլ գոնե մի փոքր համոզիչ հնչի՝ չնայած իր անձի հանդեպ հանրության մոտ նեկայումս առկա տոտալ անվստահությանը: