Մարդիկ լուտանքներ էին տեղում Տիգրան Ավինյանի հասցեին, որ աղետից ու ողբերգությունից օգտվում էր փիառվելու համար. «Հրապարակ»


15:15 , 18 օգոստոս, 2022

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Սուրմալու»` աղետի վայր էին այցելել երկու տարբեր անձինք. մեկը՝ առավոտյան, մյուսը` կեսօրից հետո: Առավոտյան պայթյունի վայր էր այցելել «Քաղպայմանագրի» Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ով այդպես էլ ներկայացել էր` չթաքցնելով, որ այս այցը հաջորդ քաղաքապետի պարտականությունների շրջանակներում է իրականացրել։

Ասել էր. «Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եվ, այո, այստեղ եմ նաև որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու», ինչը բուռն արձագանքի արժանացավ համացանցում:

Մարդիկ դատապարտում էին, ուղղակի լուտանքներ էին տեղում նրա հասցեին, որ աղետն ու ողբերգությունն առիթ է օգտագործում փիառվելու համար: Երկրորդ այցելությունը, որն իրականացրել էր հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, մարդիկ ողջունում էին, համարում, որ դա քաղաքացու անհանգստության, երկրի ցավով մտահոգված լինելու դրսևորում է»: