Երկրորդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ի աճի գնահատումը վատթարացրել են մինչեւ 0,6 տոկոս


18:52 , 17 օգոստոս, 2022

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում եվրոգոտու 19 երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի գնահատումն անսպասելիորեն 0,7 տոկոսից վատթարացվել է մինչեւ 0,6 տոկոս: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ «Եվրոստատը»:

Բացի դրանից, եվրոգոտու ՀՆԱ-ն ապրիլ – հունիսին տարեկան արտահայտությամբ ավելացել է 3,9 տոկոսով, այլ ոչ թե 4 տոկոսով, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ:

Անցյալ տարի եվրոգոտու եւ ԵՄ-ի երկրների ՀՆԱ-ներն աճել են յուրաքանչյուրը 5,3 տոկոսով: 2020 թվականի արդյունքներով ԵՄ-ի ՀՆԱ-ն նվազել է 5,9 տոկոսով, իսկ եվրոգոտունը՝՝ 6,4 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: