«Կան մարդիկ, որոնք իրենց հարազատների շիրիմները ցանկանում են տեղափոխել, վարչական ղեկավարը զբաղվում է այդ հարցերով». Աղավնոյի գյուղապետ


15:12 , 17 օգոստոս, 2022

168.am-ը գրում է․

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանն ասաց, որ այս պահին բնակիչները գյուղում շարունակում են իրենց իրերը տեղափոխելու աշխատանքները։

«Աշխատանքները շարունակվում են, բնակիչներին տարհանելու փուլում ենք, փորձում ենք ամեն ինչ արագ կազմակերպել։ Արդեն կան բնակիչներ, որոնք իրենց իրերով դուրս են եկել գյուղից»,- նշեց Անդրանիկ Չաուշյանը։

Նա փոխանցեց, որ օրվա ընթացքում էլեկտրաէներգիա քիչ են ունենում՝ երեկոյան, քանի որ ենթակառուցվածքների վրա աշխատանքներ են իրականացվում արդեն երեք ամիս։

Ինչ վերաբերում է արտաշիրմման հետ կապված խնդիրներին, Անդրանիկ Չաուշյանն ասաց, որ այդ հարցերով վարչական ղեկավարն է զբաղվում։