Ի՞նչը, կամ ո՞վ է ստիպել Ավինյանին գնալ այդ քայլին, ի՞նչ կոնֆլիկտներ կան ՔՊ-ում և ի՞նչ մեգա շահեր են բախվել Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի կրակի ու ծխի ներքո


15:44 , 17 օգոստոս, 2022
Ավինյանը հիմար չէ, որ գնար համազգային ողբերգության էպիկենտրոն և հայտարարեր իր ՔՊ քաղաքապետի թեկնածու լինելու մասին: Հատկապես որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է տեղի ունենան 2023թ. սեպտեմբերին, իսկ արտահերթ ընտրությունների թեման փակվել էր դեռ ամիսներ առաջ:
Նույնիսկ միջակ ուղեղի և ինտելեկտի տեր անձնավորությունը կհասկանար, որ դա քաղաքական, բարոյական և պարզապես մարդկային առումով զազրելի է և անթույլատրելի:
Դա հավասարազոր է քաղաքական մահվան, քանի որ այս դրվագը նրա քաղաքական կենսագրության մեջ երբեք չի մոռացվելու և ցանկացած առիթի դեպքում նրան երեսով են տալու տասնյակ մահերի, աղետի և ողբերգության ֆոնին քաղաքական փիառ անելու այս քայլը:
Ի՞նչը, կամ ո՞վ է ստիպել նրան գնալ այդ քայլին, ի՞նչ ներքին կոնֆլիկտներ կան ՔՊ-ում և ի՞նչ մեգա շահեր են բախվել Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի կրակի ու ծխի ներքո:
Այս հարցերի պատասխանները շատ խորն են թաղված, իսկ արմատները հասնում են մինչև 2018թ. իշխանազավթման իրադարձություններ . . .