Նիկոլի առջև հարցը կոնկրետ է դրված


14:11 , 17 օգոստոս, 2022
Ռուսական կողմը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ վրդովմունք արտահայտելով «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ռուսական կառույցների հասցեին որոշ շրջանակների կողմից հնչեցվող մեղադրանքների վերաբերյալ։

«Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում: Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,-մասնավորապես՝ ասված է համապատասխան գրության մեջ:

Հայաստանի տեղեկատվական դաշտում վաղուց է մոլեգնում հակառուսական քարոզն, արվում ամեն ինչ՝ հայ մարդու մոտ ՌԴ-ից կերտելու թշնամու կերպար: Թե ինչ ուժեր են այդ ամենի հետևում կանգնած, դժվար չէ կռահել:

«Սումալուի» ողբերգության համար ռուսական կողմի հասցեին հատկապես տեղեկատվական դաշտում հնչող մեղադրանքներն իսկապես ոչ մի բարոյական կոդեքսի շրջանակներում չեն տեղավորվում. գործ ունենք ակնհայտ մանիպուլյացիայի հետ, որի բուն նպատակը Թուրքիայի ջրաղացին ջուր լցնելն է, Հայաստանը ռուսական ազդեցության տակից դուրս բերելը, հայաստանյան հանրությանը ՌԴ-ի դեմ տրամադրելը՝պետություն, որից ՀՀ ունեցած կախվածությունն ուղղակի անսահման է՝ բոլոր առումներով:

Մյուս կողմից՝ ՌԴ ԱԳՆ-ի բողոքի նոտայում ուշագրավն այն է, որ դրա հեղինակները շատ կոնկրետ կերպով ձևակերպել են Նիկոլից ունեցած ակնկալիքը՝ հակազդելու հակառուսական քարոզչությանն տեղեկատվական դիվերսիային: Ընդ որում՝ սա այն դեպն է, երբ Նիկոլին չի հաջողվելու կապիկություններով ջրել թեման, քանզի հարցն իսկապես զգայուն է, և նույն ռուսական կողմը դա շատ լավ հասկանում է:

Գնդակը տվյալ պարագայում Նիկոլի դաշտում է, և մնում է միայն տեսնել, թե ում դարպասին է նա գոլ խփելու:

Բնականբար, Հայաստանի…