Խորհրդավոր է Գռզոն ու մահու չափ չարագույժ


14:16 , 16 օգոստոս, 2022
Մինչ Գռզոյի թիմը, քաղաքացիներին վիրավորելով, հետույք պատռելով, ջանում է շեֆի վրայից ցրել հնարավոր կասկածները, «Սուրմալուում» կատարվածի վերաբերյալ շարունակում են հնչել դատողական գնահատականներ ու թեական եզրահանգումներ, թե սկզբուքնորեն ով կամ ովքեր կարող էին կագնած լինել ողբերգության հետևում: Այլ կերպ ասած՝ աղետը մարդածի՞ն է, թե՞բացառապես պատահականության հետևա՞նք:

Փաստն այն է, որ տարօրինակ զուգադիպությամբ վերջերս ակտիվորեն շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ «մեծն» Գռզոն աչք է դրել «Սուրմալուի» վրա՝ տենչալով ձեռք բերել դրա սեփականության փաստաթղթերը, բայց առայժմ չի կարողանում:

Հիմա, փաստորեն, պայթում է ճիշտ այն առևտրի կենտրոնը, որը Գռզոյի անհաս մուրազն էր դարձել, ինչը նշանակում է, որ կատարվածի հետևանքով Գռզոյի հոգում կարող են ոչ միանշանակ զգացմունքներ ծնվել: Մի կողմից՝ ողբերգություն է կատարվածը, մյուս կողմից՝ գուցե լավ շանս՝ ևս մեկ յուղոտ պատառ ձեռք գցելու ու երկրում մոլեգնող թշվառության ֆոնին փողի մեջ խեղդվելու:

Խորհրդավոր է Գռզոն ու մահու չափ չարագույժ…