Մոսկվայում նման հանդիպում չի եղել. գլխավոր հիմքն ադրբեջանական կողմի ծանուցումն է՝ երթուղին փոխելու հստակ ժամկետներով. Արցախի նախագահի խոսնակ


15:56 , 15 օգոստոս, 2022

168.am-ը գրում է․

Մինչև օգոստոսի 25-ն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը հանձնվելու են թշնամուն։ Մինչ այդ բնակիչները պետք է դուրս գան այդ տարածքներից։

Արդեն տևական ժամանակ է՝ տարբեր լուրեր են շրջանառվում, թե այդ տարածքները հանձնելու և Բերձորի այլընտրանքային ճանապարհի երթուղին որոշելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։

168.am-ը այս և մի քանի այլ թեմաների վերաբերյալ հարցեր ուղղեց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանին։

– Տիկին Ավանեսյան, Արցախի Կառավարությունն այս պահին ինչպե՞ս է աջակցում Բերձորի և Աղավնոյի բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան իրենց իրերը տեղափոխել այս կամ այն վայր։