Հազարավոր ջահել տղերքի մահվանն արդարացում գտած հասարակությունից պահանջում եք, որ հարգեն դժբախտ պատահարի արդյունքում զոհված մեկ տասնյակ մարդկանց հիշատա՞կը


13:40 , 15 օգոստոս, 2022
Կներեք, բայց ես զզվել եմ էս հասարակության կեղծ բարեպաշտությունից։ Դրա համար էլ երեկվանից ոչ մի տող չեմ գրել դժբախտ պատահարի ու դրա ֆոնին ինքնահաստատվող սուբյեկտների վերաբերյալ։ Ով, ոնց կարողացավ խայպ բռնեց պայթյունի ու զոհերի հաշվին. մեկը նկարվեց փլատակների ֆոնին, որ քցի ֆեյսբուք, մյուսը քանոն նվագեց, մի ինչ որ ռուս աղջիկ ամոթանք տվեց հայերին, էն չորրորդը ամոթանք տվեց ռուսին ու տենց շարունակ...
Ես հասկանում եմ, որ մի հատված իրապես ցավում ա էտ դժբախտ պատահարի համար ու իրապես ուզում ա, որ հասարակությունը սթափ մոտենա էտ ամենին, բայց ձեր ցավը տանեմ, էս հասարակության մի ստված զանգվածի մոտ հարգանքը մարդու մահվան նկատմամբ վերացել ա։ Ինչքան քիչ ակնկալիք ունենաք մարդկանցից, էնքան քիչ կլինի ձեր հիասթափությունը։
Ես հիմա ամեն հարցում պատերազմի ու այդ պատերազմում զոհված տղերքի, Եռաբլուրի հետ եմ համեմատական տանում։ Հազարավոր ջահել տղերքի մահվանն արդարացում գտած հասարակությունից պահանջում եք, որ հարգեն դժբախտ պատահարի արդյունքում զոհված մեկ տասնյակ մարդկանց հիշատա՞կը։ Դուք երևի երեկոյան ժամերին Եռաբլուրի ներքևից լսվող քեֆ- ուրախության ձայները չեք լսել, հրավառությունը չեք տեսել։ Ես տեսել եմ, ու դրա համար էլ էս հասարակության մի ստվար զանգվածից առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ, վեհ մոտեցումներ չեմ սպասում նման հարցերում։ Էտ են դարձել, էտ են դարձրել. անհոգի, անպատասխանատու, անթասիբ ու անսրբություն։
Եթե Եռաբլուրի նկատմամբ հարգանք չկա, Սուրմալուն ինչ ա, որ լինի...