Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի, Հայաստանի պաշտպանության, անկախության համար. Սեյրան Օհանյան


19:49 , 13 օգոստոս, 2022

Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, հրամանատար, բանակաշինության գործում իր անուրանալի ավանդն ունեցող ռազմական, քաղաքական գործիչ Սեյրան Սարոյանը, ով նաև մարտական, ծառայակից ընկեր է եղել ինձ համար։
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի, Հայաստանի պաշտպանության, անկախության համար։ Միայն նրա հետ ճանապարհ անցած մարդիկ են տեսել` ինչպիսի նվիրումով, արագությամբ էր համախմբում հնարավոր ուժերն ու կատարում խնդիրը, որ դրվում էր իր առջև։
Ցավակցում եմ նրա մահվան կապակցությամբ և անկեղծ զորակցությունս հայտնում նրա ընտանիքին, բարեկամներին, ընկերներին։