Վաշինգտոնի և Կիևի գործողությունները միջուկային աղետի վտանգ են ներկայացնում, պատասխանատու կլինեն Բայդենն ու Զելենսկին․ Վոլոդին


18:59 , 12 օգոստոս, 2022

Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչի պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Վաշինգտոնի և Կիևի ռեժիմի գործողությունները միջուկային աղետի վտանգ են ներկայացնում»,-Տելեգրամի իր ալիքում գրել է Վոլոդինը։

Նա ընդգծել է, որ ատոմակայանը գնդակոծում են հրթիռներով ու ծանր հրետանիով, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ուկրաինայի շրջանների մեծ մասի բնակչության և Եվրոպայի մի շարք երկրների համար»,-ասել է Վոլոդինը։

Զոպորոժիեի ԱԷԿ-ը այժմ ռուսական զորքերի վերահսկողության ներքո է։ Վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարված են հասցրել այդ տարածքին՝ օգտագործելով անօդաչուներ, ծանր զինտեխնիկա։