ՔՊ-ականները փորում են Ալեքսանյան Վահագի տակը


18:03 , 11 օգոստոս, 2022

ՔՊ-ականները փորում են Ալեքսանյան Վահագի տակը

ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը, որը, իր իսկ պնդմամբ, ոչ միայն ՔՊ անդամ է, այլև՝ ՔՊ վարչության անդամի թեկնածու, «սարաֆանային ռադիոյի» մասին ստատուս է երկնել՝ «Շեֆ ջան, հորս արև տենց բան չկա» մոտավոր բովանդակությամբ:

Մասնավորապես՝ Վահագը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ինքը, խմած լինելով, հայհոյել է ՔՊ-ին ու ցանկություն հայտնել՝ լքելու կուսակցության շարքերը՝ միաժամանակ հայտնելով, որ վախենում է անել դա, քանի որ կարող են «խփել»: Վահագը «Ֆեյսբուքով» երդվել է, թե ինքը հավատարիմ է ՔՊ-ին, ու եթե նույնիսկ գլխից խփեն էլ, մի քայլ հետ չի գնա Նիկոլից:

Վահագի պլանները, որոնք էլ ծնել են «երդման տեքստը», բավական հեռուն գնացող են. մարդը վաղուց վիզ է դրել Նիկոլի պատվի համար, պարբերաբար ելույթներ է ունեցել ԱԺ ամբիոնից ու լրագրողների առաջ, ստատուսներ է երկնել ու հետույք պատռել, որ մի գեղեցիկ օր շարքային ՔՊ-ականից դառնա վարչության անդամ:

Պետք է հուշել Վահագին, որ եթե իսկապես սխալ են այն տեղեկությունները, որոնք ինքը շտապել է հերքել, ապա դրանց տարածողներին պետք է փնտրել ոչ թե ասենք ընդդիմության շարքերում, այլ բացառապես սեփական կուսակցության «թփուտներում». բոլորն էլ գիտեն, թե ինչպիսի ներքին մթնոլորտ է իշխում Քաղաքացիական պայմանագրի ներսում, ու թե ինչպես են կուսակցականները միմյանց կոկորդ կրծում՝ Նիկոլի աչքին զառնելու, շեֆի շնիկը դառնալու ու նրա իսկ ձեռամբ կերակրվելու: Ալեքսանյան Վահագն այն ֆիգուրը չէ, որ ընդդիմությունը նրա վրա հատուկ ուշադրություն դարձնի ու տակը փորի այն էլ տրանսպորտում՝ ուղևորների շրջանում, բամբասանքներ տարածելու ճանապարհով: