Գագոյի ցինիկ լացուկոծը


14:42 , 11 օգոստոս, 2022
Մելքոնյան Գագոն, խոսելով արցախում ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանը կողմնակի ուժերի վրա հույս չպետք է դնի: Հերթով թվարկելով այն երկրների անունները, որոնցից, ըստ Գագոյի, հայերը զուր տեղն օգնություն են ակնկալում, Նիկոլի գրպանի գեներալը կոչ է արել համայն հայությանը համախմբվել: «Ինչի՞ չեք ասում՝ էկեք համախմբվենք, իրար կողք կագնենք: Սփյուռք-Արցախ-Հայաստան, արեք մի բուռ կանգնենք, իրար կողքի ու մեր հարցերը լուծենք: Ոչ թե լացուկոծով սրան-նրան մեղադրենք…»,-աքլորացել է Գագոն հենց ուղիղ եթերում:

Նման կոչը հատկապես ցինիկ է հնչում ու ընկալվում հատկապես այդ խոսքերի հեղինակի ով լինելու պատճառով: Բանն այն է, որ համազգային միասնության կարևորության մասին խոսում է մի թիմի ներկայացուցիչ, որն արել է իրենից կախված ամեն բան՝ թուրքերի պատվերով ջլատելու համազգային ներուժը: Սկսած դեսպաններից ու Սինանյան Զարեհից մինչև Նիկոլի կնիկ ու Մակունց Լիլիթ արել ու անում են ամեն ինչ՝ ոչնչացնելու Հայաստան-Սփյուռք կապը, քայքայելու հայաստանյան հասարակության միասնությունը, ջնջելու Արցախը Կովկասի քարտեզից: Միայն սփյուռքյան վաստակաշատ գործիչների հանդեպ իշխանությունների դրսևորած կեցվածքը բավական է՝ մոտավոր պատկերացում կազմելու, թե ինչ է տեղի ունում հայ ժողովրդի ներսում. առաջին հերթին մեր գաղափարական միասնությունն են քայքայում գագոները՝ սեփական ստորությութնների մեղքը բարդելով այլոց վրա:

Ո՞վ է սրան գեներալի կոչում շնորհել, ո՞վ…