Պագոնավոր թութակը


13:10 , 11 օգոստոս, 2022
Մելքոնյան Գագոն մի հարցազրույց է տվել ու Արցախում եղած-չեղածի ողջ պատասխանատվությունը բարդել է ռուսների վրա՝ պնդելով, որ իրավիճակից ելք կարող է դառնալ այլ երկրներից միջազգային խաղաղապահների տեղակայումն Արցախում: «Արդեն ժամանակն է, որ մենք դիմենք միջազգային կառույցներին, որ նաև ուրիշ խաղաղապահ ուժեր տեղադրվեն էստեղ»,-հայտարարել է Գագոն՝ այդպես էլ չպատասխանելով հարցին՝ դա առհասարակ հնարավո՞ր բան է, թե՞ ոչ:

Գագոն, իհարկե, տվյալ պարագայում հանդես է գալիս՝ Նիկոլի թութակ՝ «բացելով» կառավարության նիստում Նիկոլի հայտնի ելույթի տողատակերը. Հայաստանը փորձում է էժանագին շանտաժի դիմել ու ռուսներին փաստի առաջ կանգնեցնել՝ չմտածելով դրա հետևանքների մասին:

Պետք է նկատել, որ համաշխարհային փորձը միջազգային խաղաղապահների գործունեության արդյունավետության առումով չափազանց տխուր պատկեր է ի հայտ բերում: Միայն Սերեբրենիցայի ու ասենք աֆրիկյան մի շարք երկրների տխուր փորձը բավական է՝ պատկերացնելու, թե ինչի կարող է հանգեցնել ռուսներին ասենք ՄԱԿ-ի մանդատակիր բազմազգ ուժերով փոխարինելու Նիկոլի երազանքը. եթե թուրքերը որոշեն փոքրիկ ցեղասպանություն կազմակերպել, ապա դժվար թե միջազգային խաղաղապահները մատը մատին տան՝ նկատի ունենալով նաև ՆԱՏՕ-ական Թուրքիայի գործոնը: Բացի դա՝ նաև պետք է հասկանալ, որ որքան գույնզգույն են խաղաղապահներն, այնքան շատ երկրների շահեր կարող են բախվել տվյալ աշխարհաքաղաքական կամ աշխարհագրական կետում: Հետևաբար՝ խաղաղապահներ պետք է մտցնեն բացառապես նրանք, ովքեր ռեալ շահեր ունեն այստեղ ու պատրաստ են դրանք ատամներով պաշտպանել: Առայժմ դա կարծես Մոսկվան է:

Իհարկե, գուցե ռուսները կատարյալ խաղաղապահներ չեն, ոչ ոք չի վիճում, բայց տվյալ դեպքում այլընտրանքն է մնում անորոշ՝ հատկապես նկատի ունենալով,որ ակնհայտորեն որևիցե այլ երկրի կոմղից չի նկատվում շահագրգռվածություն՝ գլուխը ցավի տակ դնելու:

Այնինչ որոշ գագոներ, Նիկոլին ավելի հավեսով մտնելու համար, մեկ հիմնական նպատակ են հետապնդում՝ դուրս դնել տարածաշրջանից ռուսներին, ազատել թուքրերի ձեռքերն ու հանգիստ խղճով ամբողջապես արևմտամետ արտաքին քաղաքական (իրականում թրքամետ) կուրս որդեգրել՝ թքած ունենալով տարածաշրջանում ապրող հայության հետագա ճակատագրի վրա. էնքան որ Գռզոն Երևանի շուկաներում Ատաթուրքի դիմանկարով դպրոցական պայուսակներ ծախի ու չդադարի: