Սա 21 ամսում են կառուցել, իսկ մենք 26 տարում կենսական նշանակության ճանապարհը չասֆալտապատեցինք.. չսիրեցինք էն, ինչ մերն էր, դրա համար էլ տվեցինք


10:58 , 11 օգոստոս, 2022
Արցախի հարավը թունելներով Շուշիին կապող ճանապարհին հենց Շուշիի մոտ կամուրջներից մեկն արդեն սարքել են, մյուսն էլ շուտով կավարտեն։ Իսկ նույն հարավից Շուշի տանող և 0-ից սարքած ավտոմոբիլային ճանապարհին Շուշիի հատակագծով այգի են սարքում, որ անգամ տիեզերքից երևա։ Եվ էս ամենն ընդամենը 20-21 ամսում։
Իսկ մենք Խնձորեսկից Քաշաթաղի հարավ իջնող ռազմավարական և շրջանի վերաբնակեցման համար կենսական նշանակություն ունեցող Խնձորեսկ-Որոտան-Իշխանաձոր-Աղաձոր/Արծվաշեն-Միջնավան մոտ 80 կմ ճանապարհը 26 տարվա մեջ չասֆալտապատեցինք անգամ...
Չճանաչեցինք էն, ինչ մերն էր, չսիրեցինք էն, ինչ մերն էր, դրա համար էլ տվեցինք։
Возможно, это изображение гора и природа