Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների


19:12 , 10 օգոստոս, 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 10-ին ընդունել է  անհայտ  կորած զինծառայողների մի խումբ հարազատների:

Նախագահ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է 44-օրյա պատերազմում անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել նրանց հարցերին: 

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը: