Ինչի՞ց է ոգևորվել Նիկոլի «հացը կիսածը»


18:26 , 10 օգոստոս, 2022

Ինչի՞ց է ոգևորվել Նիկոլի «հացը կիսածը»

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության զեկույցում Հայաստանն առաջատար դիրքերում է հայտնվել. մեր երկիրը 51-րդ տեղում է, մինչդեռ նախորդ տարի միայն 63-րդն էր: Այսպիսով՝ Հայաստանը, ըստ այդ զեկույցի, հետխորհրդային տարածքում զիջել է միայն Մոլդովային ու Մերձբալթյան երկրներին:

Պարզվում է՝ արտասահմանյան կազմակերպության զեկույցից բավական ոգևորվել է գրեթե Նիկոլի ճակատագրին արժանացած նախկին լրագրող, հիմա պատգամավոր հռչակված նիկոլական Հովհաննսիյան Արթուրը: Փորձելով ծածուկ կերպով բարձրացնել Նիկոլի վարկանիշը՝ Արթուրը իմպերատիվ տոնով հայտարարել է՝ Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի:

Արթուրը, որ փորձել է տվյալ ինդեքսը որպես Նիկոլի վաստակ մատուցել, զուր տեղն է ոգևորվել, քանի որ նույնիսկ եթե ճշմարիտ են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության եզրահանգումները, ապա դրանք, ցավոք, չեն արտահայտում Հայաստանում ներկայումս ստեղծված բռնապետական մթնոլորտը: Իսկ այն, որ երկրում իսկապես բռնապետություն է, փաստում են ասենք քաղբանտարկյալների մեծ թիվն ու նրանց ճակատագիրը. տեսնես է՛լ ո՞ր երկներում են դատարանների շենքերում քաղբանտարկյալներ մեռնում: Հաստատ ոչ Մոլդովայում կամ ասենք Լիտվայում ու Լատվիայում:

Բացի դա՝ պետք է նկատի ունենալ նաև այն ճշմարտությունը, որ կարևորը ոչ միայն ազատ խոսքի առկայությունն է, այլև այդ ազատ խոսքի ազդեցության աստիճանը՝ իշխանությունների վարքի վրա: Այդ հարցում Արթուրը հաստատ չի ունենա հպարտանալու կամ Նիկոլին գովաբանելու առիթ, քանի այդ ազդեցությունը, ցավոք մեզանում զրոյական է. ինչքան ուզում ես՝ խոսիր, ասա ու բողոքիր, տեղ չի հասնում:

Մյուս կողմից՝ Արթուրը, առնվազն ինքն իր հետ ազնիվ լինելու համար, պետք է մի օբյեկտիվ հարց բարձրացնի ինքն իր առաջ՝ իսկ որտե՞ղ էր լինելու այսօր Հայաստանը նույն այդ ռեյտինգում, եթե նույն միջազգային հանրությունը չճնշեր Նիկոլի իշխանությանն ու մի կերպ չզսպեր բռնապետի ամբիցիաները՝ հավետ լռեցնելու ընդդիմադիր լրատվամիջոցներին ու խոսքը:

Այդ հորիզոնականը վաստակն է ոչ թե Նիկոլի, այլ նույն այդ միջազգային հանրության, ինչի համար շնորհակալություն պետք է հայտնել հենց նրան, այլ ոչ թե Նիկոլի իշխանությանը: