Նախիջևանի հետ հարաբերությունները կհաստատվեն՝ Հայաստանն ուզի դա, թե ոչ. Ջեյհուն Բայրամով


18:58 , 9 օգոստոս, 2022

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Նախիջևանի հետ հարաբերությունները կհաստատվեն անկախ նրանից Հայաստանը ուզի դա, թե ոչ։

Ադրբեջանն այլընտրանք ունի Նախիջեւանի հետ Իրանի տարածքով՝ Արաքս գետով շփվելու համար՝ շրջանցելով Հայաստանը, ընդգծել է նախարարը։ Այդ նպատակով, համաձայն Իրանի հետ պայմանավորվածության, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը,– ասել է Բայրամովը։