Հայաստանի շախմատի հավաքականը՝ Համաշխարհային Օլիմպիադայի փոխչեմպիոն, Ուզբեկստանը՝ չեմպիոն


15:50 , 9 օգոստոս, 2022

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում կրկին հաղթեց, սակայն այդ հաղթանակը մեր հավաքականին չապահովեց օլիմպիական ոսկին։

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի փոխչեմպիոնն է։ Այս մասին հայտնում է ՖԻԴԵ–ի պաշտոնական կայքը։

Ուզբեկստան–Նիդերլանդներ մրցապայքարում ուզբեկները հաղթանակ տոնեցին և վաստակեցին չեմպիոնի տիտղոսը։

Բրոնզե մեդալակիր է Հնդկաստանի երկրորդ թիմը: