Թալիշից մինչև Հորադիզ, Արեգասարից մինչև Զարդանաշեն, Քարվաճառից մինչև Շուշի ու Հադրութ հանձնել են Երևանի կենտրոնում բազմած մանուրտները


15:32 , 9 օգոստոս, 2022
30 տարին 30 տարին քիչ ա շուրջ 900 տարի սրա-նրա լծի տակ ապրած ժողովրդին «քաղաքակրթելու», պետության ու հայրենիքի արժեքը հասկացնելու ու այդ հայրենիքը սիրել տալու համար։
900 տարիների ընթացքում մենք մենակ լավ կռվել, պայքարել ենք սովորել։ Ու դա արել ենք անկախ հայրենիք ունենալու համար։
Ու երբ ունեցանք այդ հայրենիքը՝ դատարկություն տիրեց։ Ու դատարկությունից սկսեցինք այդ հայրենիքի հերն անիծել, որովհետև չգիտեինք, թե ինչպես պետք է վարվել մի հողակտորի հետ, որն այլևս քոնն է։ Անփորձ երեխայի նման քանդեցինք խաղալիքը, որ տեսնենք, թե ոնց է աշխատում, ու էլ ետ չկարողացանք հավաքել։ Ու ետ հավաքելու ամեն փորձի հետ մի դետալ, մի կտոր կորցրեցինք։
Անկախ պետության կարգավիճակում 44-օրյա պատերազմն առաջինն էր, որին մասնակցեցինք կանոնավոր բանակով, պատրաստված սպայակազմով։ Ու բանակը, չնայած իր ներսի դավաճանների ու վախկոտների, այնուամենայնիվ իր առջև դրած խնդիրը կատարում էր։ Այդ Երևանում էին, որ պետական աթոռներին մանկուրտներ էին բազմած։
2018-ին կամուֆլյաժով իշխանությունը զավթած nղnրմելին ամենևին էլ միտք չուներ իր աթոռը վտանգի տակ դնելու ու երկարաժամկետ պատերազմ վարելու համար։ Դրա համար էլ հենց սկզբից որոշված էր, որ ամեն հնարավոր բան զիջելու է, միայն թե մնա բաղձալի աթոռին։
Երբ Առուշանյան Դավիթին Արեգասարի մոտ ասում էին՝ նահանջիր, ինքն ասում էր, որ՝ «նահանջի տեղ չկա, ստեղ սաղ Արցախ ա»։ Երբ կամավորական Պետրոսյան Սերժիկին ասում էին նահանջի Զարդանաշենի դիրքերից, ինքն ասում էր՝ «դուք եկեք, նահանջելով մինչև ո՞ւր եք գնալու, Ստեփանակե՞րտ»։
Դավիթն էլ, Սերժիկն էլ ու հազարավոր հայորդիներ զոհվեցին՝ չենթարկվելով նահանջ հրամանին։ Չնահանջեցին, որովհետև ի տարբերություն շատ շատերի, իրենք հասկացել էին անկախ հայրենիքի գինը, որովհետև իրենք հասկացել էին հայրենի հողի արժեքը։
Երևանի իրենց աշխատասենյակներում նստած փողկապավոր անհայրենիքներն էին, որ հեշտությամբ զիջեցին այդ հողը, որովհետև իրենք հպատակի գեն կրողն էին, այլ ոչ թե հպատակեցնողի դեմ կռիվ տվողի։
Թալիշից մինչև Հորադիզ, Արեգասարից մինչև Զարդանաշեն, Քարվաճառից մինչև Շուշի ու Հադրութ հանձնել են Երևանի կենտրոնից։