Ադրբեջանական կողմը հայտարարել է Արցախի Սառցասար լեռը գրավելու մասին, որը ժամանակին վերահսկվում էր ռուս խաղաղապահների կողմից (Video)


15:16 , 6 օգոստոս, 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Արցախում վերահսկողություն են սահմանել ստրատեգիական բարձունքի նկատմամբ, որը ժամանակին վերահսկում էին ռուս խաղաղապահները։
«Մեր զորամիավորումների իրականացրած միջոցառման արդյունքում Սառցասար (Բուզլուղ) լեռը և հարակից բարձունքները անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ»,- ասվում է հայտարարության մեջ։