Թշնամին հայտնում է, որ գրավել է Սարիբաբա և Քոլատակիգլուխ բարձունքները, հայկական կողմից ոչ հերքում կա, ոչ հաստատում


00:23 , 4 օգոստոս, 2022

․ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Սարիբաբա բարձունքի հատվածում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը և լարվածություն կա։
․ Թշնամին հայտնում է, որ գրավել է Սարիբաբա և Քոլատակիգլուխ բարձունքները։
․ Հայկական կողմից ցայս ոչ հերքում կա, ոչ հաստատում, ոչ որևէ մեկնաբանություն։
Եղցահողից մոտ 4 կմ հյուսիս գտնվող Սարիբաբա և Վանք/ Քոլատակ գյուղերից հարավ-արևմուտք ընկած Քոլատակիգլուխ բարձունքները գերակա դիրք ունեն և թշնամու ձեռքն ընկնելու պարագայում Բերձորի ձորակն իր ճանապարհներով, Խաչենի հովիտն ու այդ շրջաններում բազմաթիվ գյուղեր խիստ խոցելի կդառնան։