Մորաքույրներ, եղբայր, փեսա, աներձագ, վարորդի մորաքրոջ աղջիկ․ ԿԳՄՍ նախարարության ՊՈԱԿ-ում Արայիկ Հարությունյանի սանիկ տնօրենի ԺՊ–ի և ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկեր-բարեկամներն են․ «Հետք»


14:26 , 3 օգոստոս, 2022

Hetq.am-ը գրում է.

2021 թվականի հոկտեմբերի 15-ից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է Արմեն Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը: Այս մասին գրում է «Հետք»–ը։

Արմեն Հովհաննիսյանը ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օգնական (նաև սանիկ), այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի երաշխավորությամբ։ Արմեն Հովհաննիսյանն ու Դավիթ Դանիելյանը ընկերներ են։ 

Ինչպես արդեն նշեցինք, մինչև տնօրենի պարտականությունները ստանձնելը Արմեն Հովհաննիսյանը եղել է ՊՈԱԿ-ի փոխտնօրենը։ Փոխտնօրեն նշանակվելուն զուգահեռ ՊՈԱԿ-ի «գործերին» ակտիվ մասնակցություն է սկսել ունենալ այդ ժամանակ դեռևս նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը։ Դրա մասին են փաստում միասին կատարած մարզային այցելությունները, ներկայությունը ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացմանը, նրա հաճախակի այցելությունները ՊՈԱԿ-ի  վարչական շենք: Հասկանալի է, որ ԿԳՄՍ նախարարի օգնականի լիազորություններից կարող է լինել այդ ՊՈԱԿ-ի գործունեությանը հետևելը, սակայն ԱԺ պատգամավոր դառնալուց հետո էլ Դավիթ Դանիելյանը շարունակում է միջամտել ՊՈԱԿ-ի գործերին, հատկապես՝ կադրային տեղաշարժերին, որոնք մեկնարկեցին Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո։ Դանիելյանի և Հովհաննիսյանի ծանոթ-բարեկամները տարբեր պաշտոնների նշանակվեցին ՊՈԱԿ-ում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: