Օգոստոսի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել, շփման գծի որոշ հատվածներում լարվածությունը պահպանվում է․ ԱՀ ՊՆ


10:25 , 3 օգոստոս, 2022

Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։

«Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են», - ասված է հաղորդագրության մեջ։