Իսկ ռուսական կողմն ինչի՞ պիտի պայքարի մի բանի համար, որի համար նույնիսկ հայերը չեն պայքարում


21:21 , 2 օգոստոս, 2022

Նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթում ասվում է, որ կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար:
Հայկական կողմից ո՞վ է հաստատել այդ նախագիծը։
Կողմերի համաձայնություն ասածը մեր օրյա իրականության մեջ այնպիսին է, որ պետք է աղոթենք, որ ռուսական կողմը մեր օգտին ինչ-որ հարցում չհամաձայնվի, թե չէ հայկական կողմը սպիտակ դրոշակը ձեռքը ֆռֆռում է, ով ինչ ասի, ոնց ասի համաձայնվում է ։
Իսկ ռուսական կողմն ինչի՞ պիտի պայքարի մի բանի համար, որի համար նույնիսկ հայերը չեն պայքարում։ Նորմալ չի՞, որ այդպես է։ Իմ կարծիքով շատ էլ նորմալ է։
Վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ դեռ մի քանի տարի Լաչինից դուրս չենք գա, եւ ընդհամենը 2 ամիս անց պարզվում է, որ հաշված ժամեր են մնացել...