Հիմա էլ որոշել են Ջերմուկն ապականել


11:49 , 27 հուլիս, 2022
Պատերազմից առաջ, Ամուլսարի հանքը բացելու և Ջերմուկ քաղաքն ապականելու ծրագրով Ջերմուկի փողոցներում թափառող և մարդկանց բնակարանները ներխուժող պատուհասը, պատերազմի ժամանակ մի քանի տասնյակ ջերմուկցի երիտասարդների կյանքը խորտակելուց հետո, երբեմնի միջազգային զբոսաշրջային կենտրոն հանդիսացող քաղաքը վերածել է սահմանամերձ զորանոցի` շուրջ 40 անգամ բարձրացրել անշարժ գույքի հարկը քաղաքում, իսկ հիմա իր հանգիստն է վայելում այն հյուրանոցում, որը մինչև իր իշխանության գալը, հանդես էր գալիս աշխարհահռչակ Hyatt բրենդի տակ։ Սա, հավանաբար, Ջերմուկ է գնացել ոչ միայն «նախկինների» օրոք կառուցված վայելքներից օգտվելու, այլև Ջերմուկով անցնելիք Քարվաճառ-Նախիջևան ճանապարհի կառուցման ընթացքին հետևելու նպատակով։ Չի բացառվում, որ իր հանգիստը վայելելուց հետո, հայտարարի, որ Ջերմուկն ադրբեջանական քաղաք է, որտեղ պետք է վերադառնան այն ադրբեջանցիները, ովքեր այնտեղ ապրել են խորհրդային իշխանության տարիներին։
Զարմանալին այն է, որ այդ ամենը տեսնող ջերմուկցիները հանդուրժում են սրանց գարշելի ներկայությունը մեր քաղաքում, ավելին՝ ծառայում են սրանց։